Հարգելի գործընկերներ,
Ի պատասխան Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանի նախաձեռնության` հայտնում եմ համաձայնություն մասնակցելու առաջարկված հանդիպմանը, որին հրավիրված են ընդդիմադիր ուժերը:
Համոզված եմ, որ ընդդիմադիր ուժերի միջև բաց և կառուցողական երկխոսությունը կարևոր նախապայման է ոչ միայն արդար և քաղաքակիրթ ընտրական գործընթացի ապահովման, այլև հանրային վստահության վերականգնման ու Վաղարշապատում առողջ քաղաքական միջավայրի ձևավորման համար։
Հարգանքով`
Արտյոմ Սիմոնյան
«Համահայկական ճակատ» կուսակցության
Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու




