Շուրջ 5 տասնյակ հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչներ դեմ են հանդես եկել քաղաքային տրանսպորտի թանկացմանը:
Նրանց հայտարարության մեջ ասվում է. «Օրվա քաղաքային իշխանությունների ձեռամբ, դամոկլյան սրի պես, մի նոր աղետ է կախվում երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի գլխին։
Հունվարի 1-ից մինչև 300 դրամ թանկանալու է քաղաքային տրանսպորտի ուղեվարձը։
Վճռականորեն մերժում ենք քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը և միանում ենք «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնությանը՝ ընդդեմ թանկացման և հօգուտ քաղաքային տրանսպորտից օգտվելու մատչելի փաթեթի (1 ուղևորափոխադրման առավելագույն գինը՝ 100 դրամ) իրականացվող քաղաքացիների ստորագրահավաքին։
- Գայանե Հարությունյան- մշակույթի գործիչ
- Արտաշես Բախշյան- սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
- Սամվել Գալստյան- երգիչ, երգահան, կոնսերվատորիայի պրոֆեսոր
- Արթուր Սահակյան- բեմադրիչ, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար
- Սիրվարդ Համբարյան- կրթության ոլորտի փորձագետ
- Կարո Վարդանյան- գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ
- Սամվել Թադևոսյան- կինոռեժիսոր, ՀՀ Կինոգործիչների միության անդամ
- Արսեն Համբարյան- երգիչ, երգահան, գրող
- Աննա Մայիլյան- երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
- Ժիրայր Դադասյան- ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ
- Արամ Սաթյան- կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Կոմպոզիտորների միության նախագահ
- Ներսիկ Իսպիրյան- երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
- Մուրադ Մշեցի- երգահան, երգիչ, բանաստեղծ
- Դավիթ Մշեցի- բանաստեղծ
- Նառա Սարգսյան- բանասիրական գիտությունների թեկնածու
- Սարգիս Բաղդասարյան- երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
- Գագիկ Սարգսյան- մշակույթի գործիչ
- Ռազմիկ Մարտիրոսյան- սոցիոլոգ, հասարակագետ
- Վարդան Թադևոսյան- բալետմեյստեր
- Հայկ Գևորգյան- երգիչ, մշակույթի գործիչ
- Գոհար Մարտիրոսյան- պարուսույց, «Գոհար» պարային համույթի ղեկավար
- Արթուր Շահնազարյան- կոմպոզիտոր, կոմիտասագետ
- Արմեն Մուսայելյան- տնտեսագետ, հասարակական գործիչ
- Երվանդ Թորոսյան- երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ
- Կարեն Արիստակեսյան- մշակույթի գործիչ
- Հրաչիկ Սաֆարյան- երգիչ
- Աննա Ավետիսյան- երգչուհի
- Սուսաննա Մելիքյան- մշակութաբան
- Ատոմ Մխիթարյան- ԳԱԱ մագիստրատուրայի դեկան
- Աստղիկ Ավետիսյան- ԵՊՀ դոցենտ
- Վահան Վարդանյան- հասարակական գործիչ
- Աշխունջ Պողոսյան- ազգագրագետ, մշակութաբան, ազգագրական գիտությունների թեկնածու
- Մանուկ Հարությունյան- երաժիշտ, միջազգային մրցույթներիդափնեկիր
- Վրեժ Առաքելյան- արվեստի ոլորտի գործիչ
- Սուրեն Գրիգորյան- բանաստեղծ, իրավաբան
- Գառնիկ Սեյրանյան- ռեժիսոր, բեմադրիչ
- Վահե Հայրապետյան- կոմպոզիտոր, ՀՀ Կոմպոզիտորների և Թատերական գործիչների միությունների անդամ
- Ռուբեն Հովհաննիսյան- մասսայական հանդիսությունների ռեժիսոր
- Սասուն Պասկեվիչյան- երգահան, բանաստեղծ, ՀՀ ժողովրդական արտիստ
- Լուսինե Հարոյան- սոցիոլոգ, հասարակական գործիչ, տուրիզմի ոլորտի փորձագետ
- Լևոն Գալստյան- կինոդրամատուրգ
- Սպարտակ Ղարաբաղցյան- արձակագիր
- Արա Նախշքարյան- բանաստեղծ
- Սուրեն Վարդումյան- դասախոս, կառավարման փորձագետ
- Զառա Դանիել- կոմպոզիտոր
- Վահան Եղիազարյան- հասարակական և մշակութային գործիչ
- Արսեն Ղազարյան- ռեժիսոր, կոնսերվատորիայի դոցենտ
- Դավիթ Կարապետյան- մշակույթի գործիչ
- Գագիկ Կարապետյան- բալետմեյստեր, մշակույթի վաստակավոր գործիչ
- Սամվել Հարոյան- մշակութային և հասարակական գործիչ, ՀՀ Ազգային պարարվեստի միության անդամ, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար