Հայտնի են Թրամփ-Զելենսկի զրույցի մանրամասները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ասել է, որ Մոսկվան և Կիևը պետք է ինքնուրույն հասնեն հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրում է The New York Times թերթը։

«Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և այլ եվրոպացի առաջնորդներին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ինքնուրույն լուծեն հակամարտությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն, ի տարբերություն Եվրոպայի, ձգտում է ավելի լայն հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ։ NYT-ն այս իրավիճակը անվանել է «պառակտում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։