Հայտնի են ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

Հրապարակվել են ծանրամարտի աշխարհի առաջնությունում` Հայաստանի հավաքականների կազմերը։

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում` տղամարդկանց ընտրանին կունենա հետևյալ կազմը.

Գառնիկ Չոլակյան (60 կգ)

Գոռ Սահակյան (71 կգ)

Սուրեն Գրիգորյան (88 կգ)

Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)

Գարիկ Կարապետյան (110 կգ)

Վարազդատ Լալայան (+110 կգ)

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ):

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Հայաստանի հավաքականի բժիշկը կլինի Դավիթ Մոսինյանը, իսկ կինեզիստը` Ռոզա Հովհաննիսյանը:

Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-11-ը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։