Search
Close this search box.

Հայտնի են Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցակիցները Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում

Please enter a valid URL

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչում կգոտեմարտի կուբացի Գաբրիել Ռուսիլոյի հետ։ Վերջին անգամ Արթուրը հանդիպել է Գաբրիելի հետ 2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում, որտեղ, վերջին վայրկյաններին 3:3 հաշվով պարտվել է նրան, քանի որ վերջինը միավոր վաստակել էր կուբացին։

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում կգոտեմարտի ճապոնացի ըմբիշ, Ասիայի գործող չեմպիոն և 2023 թվականի աշխարհի առաջնության մեդալակիր Նաո Կուսակայի հետ։

Կիսաեզրափակիչ գոտեմարտերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 20։15-ին։