Հայտնի է Վերին Դվինում իրականացվող ձերբակալությունների պատճառը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան էջում գրել էր, որ վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են Դվին համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատաիններ էլ կկանչենք»։
Yerevan.Today-ին Արարատի մարզի Վերին Դվինի համայնքի բնակիչներից մեկը պատմել է, որ օրերս վեճ է եղել Դեղձուտ և Վերին Դվին գյուղերի մի քանի բնակչի, այդ թվում՝ Դեղձուտի գյուղապետի միջև։ Վեճը եղել է մթերած ծիրանի գումարը ժամանակին չտրամադրելու վերաբերյալ։ Լրատվականի հաղորդմամբ ըստ երևույթին, վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Դրանից հետո ոստիկանությունը Վերին Դվինում սկսել է բերման ենթարկել մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից և նրանից՝ վեճի հետ առնչություն ունի, թե չէ։

Լրատվականի հաղորդմամբ՝ ոստիկանները Դեղձուտ համայնք չեն մտել, այլ միայն Վերին Դվին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։