Հայտնի է, թե որտեղ է այս պահին Միքայել սրբազանը

Ինչպես հայտնի է՝ Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ են, դուռը հսկում են ոստիկանության ներկայացուցիչները։

Փաստաբանն էր առավոտյան ահազանգել, որ «մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան»։

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Թամարա Յայլոյանը։

Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։

Առաջնորդարանի մուտքն այս պահին փակ է նաև աշխատակիցների համար՝ ներսում իրականացվող քննչական գործողությունների պատճառով։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Աջապահյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։