Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը

Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Այս մասին Վաշինգտոնից հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում։ Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Օրակարգը Վաշինգտոնում՝ Երևանի ժամանակով.

◽️ 22:30 — Թրամփ-Փաշինյան հանդիպում
◽️ 23:20 — Թրամփ-Ալիև հանդիպում
◽️ 00:00 — Եռակողմ հանդիպում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։