Հայտնի է Ճամբարակում պայթյունի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Երեկ՝ հունիսի 11-ին, ժամը 08։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքի 1-ին շքամուտքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից առաջացել էր պայթյուն և փլուզում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ պայթյունի հետևանքով նույն շենքի բնակիչներ՝ 42-ամյա Գուժ Կարապետյանը, 43-ամյա Հռիփսիմե Ավետիսյանը, 13-ամյա Կարեն Կարապետյանը, 68-ամյա Կարապետ Կարինյանը, 78-ամյա Սվետլանա Մկրտումյանը, 48-ամյա Նաիրա Հարությունյանը, 63-ամյա Անուշ Մարտիրոսյանը, 50-ամյա Անուշ Բաբայանը, 6-ամյա Վաչագան Շահբազյանը, 9-ամյա Կարեն Շահբազյանը և 13-ամյա Անի Խչոյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն, իսկ փլատակների տակից դուրս են բերվել 87-ամյա Ռոզա Վարդանյանի, 89-ամյա Ռոզա Մովսեսյանի, 61-ամյա Հրաչյա Լազարյանի, 76-ամյա Հռիփսիմե Սարգսյանի և 54-ամյա Արթուր Սարգսյանի դիերը:
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։