Հայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ

Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից։

«Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական բենզին ներկրող ընկերությունը «Մեգա Թրեյդ»-ն է, որը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։