Search
Close this search box.

Հայտնի է 10-ամյա шղջկա կnմայի մեջ հայտնվելու պատճառը

Please enter a valid URL

Հայտնել էինք, որ առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզի դպրոցներից մեկում։ 10-ամյա աղջիկն արդեն 6 օր է, գտնվում է կոմայի մեջ։

Երեխայի հորաքույրը՝ Shamshyan.com-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին եղբոր 10-ամյա աղջիկն այցելել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոց և Ժամը 13-ի զանգել են երեխայի քրոջն ու ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ։ Ըստ հորաքրոջ երեխայի աջ թևը ջարդված է լինում, գանգուղեղը՝ 3 տեղից կոտրված և կոմայի մեջ է լինում։ Ներկա պահին երեխան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է։

Auroranews-ին ՆԳՆ լրատվական բաժնից հայտնցին, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2015թ․-ին ծնված անչափահաս: Առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Քննչական խումբը պարզել է, որ ժամը 13:15-ի սահմաններում նա ազգուշաբար հենվել է 2-րդ հարկի աստիճանավանդակին և ընկել 1-ին հարկի աստիճանների վրա, ստանալով վնասվածքներ: Պատրաստվել են փաստաթղթեր, ուղարկվել ՔԿ Վեդու բաժին: