Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է Բագրատ Սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ էին սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում, այդ թվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։ Բագրատ Սրբազանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։