Հայտնի է՝ ով է ընդդիմադիրների վրա հարձակված անձը

«Ազգային ճակատ»-ը թելեգրամյան էջում գրում է. «Քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճ մտնող և ընդդիմադիրների վրա հարձակվող անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ներկայումս ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական և Երևանի ավագանու անդամ Արման Բարխուդարյանն է:

Ռուբինյանի խորհրդական Բարխուդարյանը մտել է ԱԺ նիստերի դահլիճ այն դեպքում, երբ հաճախ պատգամավորներին անգամ արգելվում է դահլիճ մուտք գործել։

Ակնհայտ է դառնում, որ Բարխուդարյանի մուտքը ԱԺ նիստերի դահլիճ թույլատրել են ՔՊ հրահանգով ՊՊԾ աշխատակիցները, ովքեր հաճախ խոչընդոտում են անգամ ընդդիմադիր պատգամավորների մուտքը ԱԺ նիստերի դահլիճ»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։