Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ով է քաղաքացու բերանը փակած ՊՊԾ-ականը
Պատարագի ժամանակ «Տեր Արամը կարգալույծ արված է» արտահայտությունն անող քաղաքացու բերանը փակելով՝ դուրս է տանում Պետական պահպանության ծառայության աշխատակից Աշոտ Մկրտումյանը:
Քաղաքացուն հալածելով տանում են եկեղեցու տարածքից դուրս, ապա հանձնում ոստիկանությանը: «Ժողովրդավարության բաստիոնի» ոստիկանապետ Արամ Ղազարյանն անձամբ է «հոգ տանում», որ այդ քաղաքացին այլևս չվերադառնա եկեղեցու տարածք:
Նշենք նաև, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցների զգալի մասը չէին կրում ծառայության տարբերանշանը: Փաստացի նրանք հավաքին «գլխաքանակ» ապահովելու համար էին: Նույն կարգավիճակում էին նաև քրեական ոստիկանության օպերները։
Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ գիշերը պետական համակարգի աշխատակիցներին հրահանգել են՝ մասնակցել Հովհաննավանքի պատարագին»:




