Հայտնի է՝ ինչու են ձերբակալվել քաղաքապետարանի աշխատակիցները

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է նախօրեին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալություններին, մեղադրանք է ներկայացվել 11 անձի։ Քրեական վարույթն առնչվում է կաշառք տալուն, ստանալուն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«11 մեղադրյալներից 4-ի, այդ թվում ` քաղաքապետարանի երկու պաշտոնյաների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են։ Մնացածի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներ»,–ասել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքապետարանի ներկա և նախկին պաշտոնյաներ. Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։