Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել ՀՀ-ն ու ԻԻՀ-ն

Քիչ առաջ տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ-ի ու ԻԻՀ ԱԳՆ-ի միջև՝ 2025-27 թթ քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրման արարողությունը։ Ստորագրվեց նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ Ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Հաջորդը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ԻԻՀ մշակութային ժառանգության նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագիրն էր։ Ստորագրվեց նաև ՀՀ ԿԳՄՍՆ ու ԻԻՀ կոպերացիայի, աշխատանքի ու սոցիալական բարեկեցության նախարարության միջև մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում 2025-29թթ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Հաջորդը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ու ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության միջև քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության փոխըմբռնման հուշագիրն էր։ ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ու ԻԻՀ առողջապահության ու բժշկական կրթության նախարարության սննդի ու դեղերի կառավարման վարչության միջև բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց նաև ՀՀ Ազգային արխիվի ու Իրանի ազգային գրադարանի ու արխիվի միջև։ Հաջորդ ՀՀ Ազգային գրադարանի ու ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն էր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։