Հայտնի է՝ ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Միշուստինը

Ինչպես հայտնել ենք, ՌԴ-ում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը։
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նշենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ «Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հաստատել է՝ Հայաստանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»։ Նրա խոսքով քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։