Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում արտահայտել է Հայաստանում Ռուսաստանի շուրջ կառուցողական լրատվական դաշտ պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իր դիրքորոշումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարին փոխանցվել է Հայաստանում Ռուսաստանի և երկկողմ կապերի շուրջ կառուցողական տեղեկատվական դաշտ պահպանելու անհրաժեշտության հետ կապված դիրքորոշումը»,- ասվում է դիվանագետների հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։