Հայրենի հողին միացավ ևս մի հերոսածին հոր տառապած սիրտ.

2016 թվականի այս օրերին Հայոց աշխարհում սուգ էր։ 2016 թվականի հունվարի 9-ի երեկոյան թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելիս զոհվել էր Արամայիս Ոսկանյանը…
Հայրենապաշտ հայորդին մեծացել էր Յուրիկ Արամայիսի Ոսկանյանի ու մանկավարժ Անուշ Հակոբյանի ընտանիքում։ Եվ ծնողներից ստացած դաստիարակությունը կերտել էր խիզախ զինվորի գաղափարական տեսակը, ում համար սրբություն էր մեր երկրի Հողի ամեն մի փոշեհատիկն անգամ։ Եվ նրան չէին վախեցնում ոչ թշնամու ձեռք բերած ռազմական տեխնիկան, և ոչ էլ նրա քանակը, որովհետև իր համար Հայի ուժը մեր մեծ պատմությունն էր և ազգի Ոգին.
-Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց մենք հոգով ենք հզոր, նրանք մեզ տեսնելիս մահու չափ վախենում են, մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու, -ասում էր Արամայիս Ոսկանյանը։

…Հերոսի անմահանալուց իննը տարի անց Գավառում դարձյալ սուգ է։ Կյանքից հեռացել է Արամայիս Ոսկանյանի հայրը` Յուրիկ Ոսկայնյանը. հերոսածին ծնող, որ ապրեց ծանր կորտյան վիշտը և հավերժ կարոտը սրտում։ Ապրեց` ամեն օր ողբերգություն ապրելով յուրաքանչյուր զոհված հայ զինվորի անդառնալի կորստի , իր զավակի արյամբ պահված, սակայն դավադրաբար թշնամուն հանձնված ու հայաթափված Արցախի ցավը սրտում… Եվ բոլորին էլ համարում էր իր զավակները…
…Երեկ ` երեկոյան, մեր սիրելի հերոսամայրը` տիկին Անուշ Հակոբյանը դիմատետրի իր էջում հայտնել էր գույժը։ Եվ գրել էր հերոս որդու` Արամայիս Ոսկանյանի անունից.
<<Հանկարծամահ է եղել Հ Ա Յ Ր Ս՝ Յուրիկ Արամայիսի Ոսկանյանը․․․ Պապ ջան Դուք եք մեծացրել խիզախ հայորդի, Ու անվանել եք․․․ - Իմ հզո՛ր Ո Ր Դ Ի․․․Դժվար է որևէ բառ գտնել, որպեսզի ուղղենք Ձեզ , սիրելի հերոսամայր։ Ավելորդ են բոլոր սփոփանքի խոսքերը։ Հայրենի հողին միացավ ևս մի հերոս ծնած Հոր տառապած սիրտ... Խոնարհումս հերոսածին Հոր հիշատակին։ Ցավակցում եմ ամենքիս...Հասմիկ Պողոսյան