Ազատամուտի վարչական ղեկավար Արտակ Չոբանյանն անդրադարձել է Աղստևում ջրահեղձման դեպքին։
«Ես չէի ցանկանում անդրադառնալ Աղստև գետում տեղի ունեցած երեկվա սարսափելի պատահարին։
Սակայն սիրելի հայրենակիցներ, խնդրում և պահանջում եմ՝ ապատեղեկատվություն մի տարածեք։ Վերջապես հասկացե՛ք, որ յուրաքանչյուրդ ձեր լսածը տարածելով մեծացնում եք մարդկանց առանց այն էլ մեծ ցավը։
Հայկը և Աբգարը եղբայրներ չեն, և դեպքի վայրում հոսանք չի եղել, նախնական տվյալներով։ Առայժմ միայն այսքանը։
Մի՛ հորինեք»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.)։ Ավելի վաղ, օգոստոսի 5-ին, ջրափրկարարները գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։