2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանազատված ու սահմանագծված հատվածը և անցել է սահմանային ու անձնագրային հսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն ընթանում է համաձայնեցված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում, որն ընդունվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում։
Հանդիպման օրակարգում ներառված են խաղաղության գործընթացի ներկա վիճակի, իրենց երկրներում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների գործունեության և ձեռք բերված արդյունքների, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումներ։
Առանձին նիստեր նվիրված կլինեն հասարակական մակարդակում խաղաղության խթանմանը և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդմանը։






