Հայկական կոնյակի հարցը բարդանում է. ՌԴ–ում խախտումների մասնաբաժինը հասել է 85%-ի

Ռուսական շուկայում պետական չափորոշիչներին և ՌԴ օրենսդրությանը չհամապատասխանող հայկական կոնյակի մասնաբաժինը հասել է 85%–ի։ Այս մասին հայտնում են Կոնյակ, սպիրտ և ալկոհոլ արտադրողների միությունը («Սոյուզկոնյակ») և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան:
«Սոյուզկոնյակի» և «Անտիկոնտրաֆակտի» ուսումնասիրությունների համաձայն` հայսատանյան որոշ արտադրողներ բուրավետիչներ են ավելացնում ռուսական շուկա մատակարարվող կոնյակին, իսկ արտադրանքի 50%-ում օգտագործվում է ոչ խախողի սպիրտ: Ինչպես նշում են փորձագետները, նման արտադրանքը չի կարող կոնյակ համարվել։
Ի դեպ, 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանում վաճառվող ոչ անվտանգ հայկական կոնյակի մասնաբաժինը կազմել էր 90%։ Խստացված վերահսկողության պայմաններում այս թիվը 2025 թվականի մայիսին նվազել էր մինչև 80%։ Սակայն խախտումների մասնաբաժինը կրկին աճել է։ Ինչպես նշել է «Սոյուզկոնյակը», իրավիճակի վատթարացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտադրողներն արագ հարմարվում են վերահսկողության ցանկացած միջոցի:
«Անտիկոնտրաֆակտի» նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հայտնել է, որ ասոցիացիան հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ծանոթ են խնդրին և ռուսական կողմին հայտնել են կոնկրետ լուծումների մասին, բայց արդյունքը դեռ տեսանելի չէ: «Դրա փոխարեն աճում է ինչպես Հայաստանից Ռուսաստան ուղարկվող անորակ կոնյակի արտադրանքի ծավալը, այնպես էլ մատակարարումների ընդհանուր քանակում դրա մասնաբաժինը»,– ասել է Ռեզնիկը։
Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայություն, Դաշնային մաքսային ծառայություն, ՌԴ գլխավոր դատախազություն, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի պրոֆիլային նախարարություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում սեպտեմբերից կսկսի գործել կոնյակի փորձարկման իզոտոպային լաբորատորիա: Իզոտոպային անալիզը կօգնի որոշել՝ գինին կամ կոնյակը պատրաստված են միայն խաղողի սպիրտից, թե դրանց մեջ կան նաև կողմնակի ծագման հավելումներ։
Նշենք, որ Հայաստանում կոնյակի արտադրությունը 2025 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է գրեթե 40 %-ով՝ հասնելով 3 մլն 249 հազար լիտրի։
Հայկական կոնյակը ռուսական խանութներում վաճառքի ցուցանիշով 2–րդ տեղում է

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։