Հայկական ավիացիային մեկ թերություն է մնացել սև ցուցակից դուրս գալու համար

Երբ հայկական ավիացիան հայտնվեց Եվրոպական միության թռիչքային անվտանգության «սև ցուցակում»՝ ՀՀ կառավարությունը փորձեց նախանշել այն կետերը, որոնք դրա համար հիմք են հանդիսացել։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե երբ հայկական ավիացիան դուրս կգա սև ցուցակից:

«Հայկական ավիացիան «սև ցուցակում» հայտնվել է հայտնաբերված 41 թերության պատճառով։ Ես կարող եմ ասել, որ 40 թերությունները վերացված են, իսկ մեկ թերությունն արդեն կվերացվի դեկտեմբերին։ Մեր գլխավոր խնդիրը եղել է տեսուչների, մասնագետների պակասը, որի մի մասն արդեն իսկ լրացրել ենք, ևս մի քանի մասնագետ ունենք, որ վերապատրաստման փուլում են, դասընթացներ են անցնում, ու դրանք կավարտվեն դեկտեմբերի կեսերին»,- ասել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։