Search
Close this search box.

Հայկական արբանյակի նախագիծը ձախողվել է, և պետբյուջեից դրա համար հատկացված 8 միլիոն դոլարը մսխվել ու ջուրն է ընկել

Հակակոռուցպիոն կոմիտեն քննում է հայկական առաջին արբանյակի հարցով քրեական վարույթը։

Դատախազությունից փոխանցեցին, որ գործն առնչվում է ԲՏԱ նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։

Թե որ հոդվածով և արդյո՞ք մեղադրյալներ կան, այդ մասով դատախազությունը չի մանրամասնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հայկական արբանյակի նախագիծը ձախողվել է, և պետբյուջեից դրա համար հատկացված 8 միլիոն դոլարը մսխվել ու ջուրն է ընկել։ Հրապարակ օրաթերթը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Հայրապետյանըն օրերս հայտարարել է, որ 8 միլիոն դոլար արժեցած նախագիծը լիակատար ձախողվել է։

2021 թվականի հոկտեմբերին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին, որի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, տրամադրվել էր տիեզերական գործունեություն իրականացնելու առաջին լիցենզիան, իսկ 2022 թվականի մայիսին Հայաստանն արձակել էր Երկրի հեռակա դիտարկման իր առաջին՝ առաջին Armsat-1 արբանյակն ու սկսել երկրային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները՝ արբանյակի օպերատորների պատրաստում, կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծում։ Ու թեև արդեն երկու տարի հանրությունը սպասում է տիեզերքից արբանյակի արած լուսանկերներին, դրանք այդպես էլ չեն հանրայնացվում։ Նախարարությունը դեռ նախորդ տարի էր խոստացել, որ կհրապարակի լուսանկերները, սակայն հետո մտափոխվել էր։ Հիմա էլ Հայրապետյանն ասում է՝ կհրապարակեն որոշ կադրեր։