Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է Ալեն Սիմոնյանին հեռացնել կուսակցությունից

24Նյուզ-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ է ներկա եղել։

«Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին»,- փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրել է անանուն մնալ։ Լրատվամիջոցը կապ է հաստատել Սարգսյանի հետ, վերջինս ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը:
Խնդրել է` բացահայտել աղբյուրը, թե ո՞վ է նման տեղեկատվություն տրամադրել: Ապա, երբ մանրամասներ են փոխանցվել թեմայից, ասել է, որ այս պահին աշխատանք է իրականացնում, առաջիկայում վարչության ընտրություններ են:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։