Search
Close this search box.

«Հայկ Մարությանին հանգիստ թողեք». Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի գրառումը. «Հայկ Մարությանին թիրախավորելով՝ տրանսպորտի թանկացման դեմ բողոքը հնարավոր չէ կանխել։ Սա նախընտրական շրջան չէ, որ կեղտոտ հակափիարը կարող է ազդեցություն ունենալ։
Այս պրոցեսն այլևս անշրջելի է։ Հայկ Մարությանին հանգիստ թողեք, գնացեք սկսեք հաշվել՝ ոնց է պետք է օպտիմալացնել տրանսպորտային ծախսերը, ոնց է պետք անել, որ տրանսպորտի սակագնի հաշվարկում չդնեք 2013 թվականի մի խայտառակ հաշվարկ։
Ու որ ասում էիք «ասեք կանենք», մտածում էիք, որ մենակ ձեր ուզածն են մարդիկ ասելու»: