Հայկ Կոստանյանը՝ քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին

«Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա։ Բայց այս մասով մենք որոշ անհանգստություններ ունենք»,- ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալություններին։

Մամուլի խոսնակն ընդգծեց, որ տարեսկզբին տեղի ունեցած ձերբակալություններում (հասարակական կարգի ծառայության պետ, կոմունալ տնտեսության վարչության պետ) հետաքրքիրն այն է, որ մի դեպքում պաշտոնյան կալանավորվում է ենթադրյալ միջնորդություն ներկայացնելու համար, մյուս պաշտոնյան՝ նման միջնորդությունը մերժելու համար։ «Այդ իսկ պատճառով մեզ համար այդ տեսանկյունից կան խնդրահարույց իրավիճակներ։ Կարող եմ շեշտել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի կալանավորման փաստը, ով մեկ տարի շարունակ կալանավորված է»,- նշեց Կոստանյանը և հավելեց․ «Այս գործերի մասով դեպքեր կան, որ մենք միանշանակ համակարծիք են, դեպքեր էլ կան, որ խնդրահարույց են մեզ համար»։

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։