Հայկ Ղալումյան, ինչո՞ւ չասացիր,որ Բերքաբերի մոտ 900 հեկտար տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Փաշինյանի 2021թ․ ապրիլի 8-ի որոշմամբ Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է , որ Բերքաբերի ու Կիրանցի հատվածներում, Հայաստանի վերահսկողության տակ տարածքներ կան, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Հայկ Ղալումյան, ինչո՞ւ լրագրողներին չասացիր, որ Բերքաբերում ՀՀ-ին պատկանող մոտ 900 հեկտար տարածք ավելի քան 30 տարի գտնվում է Ադրբեջանի վերակսկողության տակ, որ Տավուշի մարզից հազարավոր հեկտար հողեր 1990-ական թվականների սկզբից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Լրագրողներին կարող էիր հայտնել նաև, որ 2024թվականին սահմանազատման անվան տակ Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքներով, կադաստրային վկայականներով պատկանող մոտ 15 հեկտար տարածք գաղտնի ընթացակարգով հանձնվել է Ադրբեջանին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։