Հայերը պատրա՞ստ են միանալու Եվրամիությանը, որը շատ ագրեսիվորեն է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ. Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկ

ԵՄ-ին միանալու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է ТАСС-ը։

«Եթե նրանք երբևէ պաշտոնապես սկսեն նման բանակցություններ, դրանք կտևեն երկար տարիներ։ Եվ մենք, իհարկե, պետք է նայենք Եվրամիության դինամիկային, թե ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, իհարկե, մենք պետք է ուշադրություն դարձնենք և հետևենք այսօր Եվրահանձնաժողովից և Բրյուսելից հնչող հայտարարություններին, որոնք կապված են այն փաստի հետ, որ Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվ Եվրամիության էությունը փոխվում է մեր աչքի առաջ»,- նշել է նա։

«Հայերը պատրա՞ստ են միանալու ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Հնարավոր է՝ հայերը նույնպես ստիպված լինեն իրենց տալ այս հարցը: Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ այս կամ այն ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է»,- հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։

«Եվ այստեղ, ակնհայտ է, որ որոշ որոշումներ պետք է ընդունվեն որոշակի պահի, քանի որ, իրոք, սա շատ է քննարկվել թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում: Նիկոլ Վովաևիչը [Փաշինյանը] խոսել է այս մասին. բոլորը հասկանում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորման անդամ: Հետևաբար, եթե նման ընտրություն երբևէ կատարվի, այն համալիր բնույթ կունենա՝ հաշվի առնելով դինամիկան, որը մենք այսօր տեսնում ենք Եվրամիության էության փոփոխության մեջ»,- եզրափակել է Օվերչուկը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։