Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով․ Թաթարաշվիլի

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ։

Մարզադաշտում տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել գենդերային ուսումնասիրությունների մագիստրոս, ակտիվիստ, գենդերային ներկայացումների և կինեմատոգրաֆում կանանց դերի ֆեմինիստական քննադատության փորձագետ Թամթա Թաթարաշվիլին, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայերը 10:0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով։

Խայտառակություն և ամոթ

Թող գոնե հավաքականը կամ ֆեդերացիան արձագանքեն այս ամենին և ներողություն խնդրեն հայկական կողմից»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։