«Հայերն ասում էին, որ թեյ կխմեն Բաքվում։ Հիմա նրանք թեյ են խմում մեկուսարանում»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին վիրավորել է հայ ժողովրդին՝ Արցախի օկուպացիան նշող «զինվորական շքերթի» ժամանակ։

Նա հայտարարել է, որ Արցախում վերջին պատերազմից առաջ «Հայաստանում ասում էին, որ իրենց տանկերը կլինեն Բաքվի փողոցներում, իսկ իրենք թեյ կխմեն Բաքվում»։

«Իրականում, նրանց ցանկությունները կատարվեցին, մենք դրանք իրականացրեցինք։ Հայկական տանկերն այսօր ցուցադրվում են Ռազմական ավարի պարկում, իսկ հայ հանցագործները Բաքվի քննչական մեկուսարանում ադրբեջանական թեյ են խմում», — մեջբերում են Ալիևին ադրբեջանական ԶԼՄ-ները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։