Հայազգի տղամարդը կասկածվում է Օլեգ Գազմանովից և նրա կնոջ նկատմամբ խարդախության համար

Մոսկվայում ձերբակալվել է մի տղամարդ՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլեգ Գազմանովի և նրա կնոջ նկատմամբ խարդախության կասկածանքով, Риа Новости-ին հայտնել են իրավապահ մարմինները։ Մեղադրյալը հայազգի Գևորգ Սարգսյանն է, ով խաբեությամբ յուրացրել է արտիստի ու նրա կնոջ կողմից տված գումարները։

Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, այս տարվա հունիսի վերջին հարուցվել է քրեական գործ Գազմանովի և նրա կնոջ նկատմամբ կատարված խարդախության փաստով։

«Քննության շրջանակներում ձերբակալվել է նախկինում չդատապարտված Ռուսաստանի քաղաքացի», — ճշտել է նա։

Պարզվել է, ոչ երգիչ Օլեգ Գազմանովը խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին տվել է այն գումարը, որը նա ամբողջ կյանքում խնայել է իր կենսաթոշակի միջոցներից։

Գազմանովների ընտանիքի փաստաբան Ռոման Կուզմինը հայտնել է. «2019 թվականին Օլեգ Միխայլովիչը և նրա կինը՝ Մարինա Անատոլիևնան գումար են տվել Սարգսյանին», — ասել է Կուզմինը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։