Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը համարել է ռազմական հանցագործ պետություն։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմը։
«Մեր հողերը տարիներ շարունակ օկուպացիայի տակ էին, և Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանը ոչ միայն կրակի տակ էր պահում մեր քաղաքները, գյուղերը և բնակելի տարածքները, այլև չի մոռացել, եթե կարելի է այսպես արտահայտվել, իր հրթիռներն արձակել նույնիսկ այստեղ՝ Մինգեչաուրում։ Սա ագրեսիա էր քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Սա ռազմական հանցագործություն է», — ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է ադրբեջանական բնակավայրերը հիմնովին ոչնչացնելու, հակամարտության գոտուց «բավականին հեռու» գտնվող տարածքները հրետակոծելու մեջ։
«Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է», — եզրափակել է Ալիևը։