«Հայաստանը պետք է հրաժարվի այդ խնդրանքն այս տեսքով ներկայացնելու փորձերից»․ Ալիև

Արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձը՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային համաժողովում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հայաստանը պետք է հրաժարվի այդ խնդրանքն այս տեսքով ներկայացնելու փորձերից։ Այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից՝ մինչև վերադարձի իրականացումը։ Իհարկե, անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն նաև արևմտյան ադրբեջանցիներին, ովքեր կվերադառնան իրենց հայրենիք»,- ասել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։