Search
Close this search box.

«Հայաստանը պետք է երկխոսություն սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ»․ Ալիև

Հայաստանը պետք է երկխոսություն սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Վերադարձի իրավունք. Արդարություն Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» միջազգային համաժողովի ժամանակ:
«Արևմտյան Ադրբեջանում՝ ներկայիս Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և բռնի կերպով վտարվել են իրենց պատմական հայրենիքից: Հարյուր հազարավոր ադրբեջանցիների սարսափելի տեղահանումների մի քանի փուլերից հետո Հայաստանում չի մնացել ոչ մի ադրբեջանցի, և այն վերածվել է միաէթնիկ պետության», — ասել է նա։
Միջոցառմանը մասնակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին ԱԳՆ Չավուշօղլուն։