Հայաստանը մտել է խորը ամենաթողության և բանականության կորստի փուլ. Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն

Հայաստանը մտել է խորը ամենաթողության և բանականության կորստի փուլ։ Սա հերթական նոր իրականությունն է՝ իր առանձնահատուկ ռիսկերով։

Եթե առաջիկայում Նիկոլը ԱԱԾ վարչության պետերից մեկին նշանակի կաթողիկոս, վստահ եղեք, որ իր նախարարները, խմբակցության մի մասը, շրջիկ հավատացյալների համայնքը, ռեկտորները, համայնքապետերը ողջունելու են որոշումը՝ այն գնահատելով որպես իմաստուն քայլ «երկրի ինքնիշխանության բարձրացման և հոգևոր մաքրման ճանապարհին»։ Հասարակությունն էլ համակերպվելու է։ Սա արդեն բանականության կորուստն է։

Այսօր արդեն, վարչապետը ԱԱԾ աշխատակիցներին ուղարկում է քահանաներին «հուշելու», թե ինչպես անցկացնեն պատարագները։ Սա պետական ֆունկցիաների դեգրադացիա է։ Սա ամենաթողություն է։

Այս տրամաբանությամբ՝ Նիկոլը կարող է արգելել՝ իր մասնակցությամբ ցանկացած միջոցառման ժամանակ այս կամ այն մարդու անունը տալ։ Կարող է գնալ հարսանիք՝ ԱԱԾ աշխատակցին նախապես ուղարկելով, որպեսզի թամադան հանկարծ չառաջարկի խմել հարսի կողմից խնամոնց կենացը, քանի որ ընդդիմադիր են։ Չմոռանանք, որ նա արդեն հասցրել է թատերական ներկայացում գրաքննել։

Սա կարող էր ծիծաղ հարուցել, բայց երբ ամենաթողությունն ու բանականության կորուստը չեն զսպվում, հասարակությունը չի ցուցաբերում դիմադրության և մերժման միտումներ, որպես կանոն տեղի են ունենում խոշոր ողբերգություններ։ Մեր պարագայում՝ շատ խոշոր։ Դրա նախադեպն ունենք։

Հանուն արդարության, մի բան պետք է ֆիքսենք։ Նիկոլն այս ամենը միայնակ չի անում։ Բոլոր անօրինականությունները, բանականությունից դուրս բոլոր քայլերը, պետությունը քանդելու ամբողջ այս գործընթացն արվում է այլ հայորդիների ջանքերով՝ նախարար, պատգամավոր, քննիչ, դատախազ, դատավոր, մտավորական, եպիսկոպոս, դասախոս, դիվանագետ, օլիգարխ և այլք։ Բոլոր նրանք, ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանալով լծվել են այս այլանդակություններին, պիտի գիտակցեն, որ իրենք սեփական երկիրը տանում են ինքնաՉեղարկման։ Բոլոր նրանք, ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց նախընտրում են «քաղաքականությամբ չզբաղվել», լռել, նվազագույնը հանցակից են։

Երբ չորս եպիսկոպոս Երևանի բանտերում է, երկու նախագահ՝ Բաքվի, իսկ 2019-ին խաղաղ կարգավորումը մերժածներն իշխանության են, ապա նման պետությունները ծանր գին են վճարում։

Այս իրավիճակը բնականորեն ծնում է պայքարի թե´ հիմնական հարցադրումը, թե´ կարգախոսը։ Սրա մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։