Հայաստանը նախատեսում է գրեթե 3 ժամով կրճատել Իրանի սահման հասնելու ճանապարհը։ Սա հնարավոր կդառնա «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում Սյունիքի մարզում ճանապարհների և թունելների կառուցման ավարտից հետո։
«Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» լոգիստիկ ուղու արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ մասն իրականացվում է Սյունիքի մարզում և բաժանված է երեք լոտի։
Իրանի սահմանից (Ագարակ) մինչև Քաջարան նախատեսվում է կառուցել ընդհանուր առմամբ 32 կմ ճանապարհահատված։ Նախագիծը նախատեսում է 5 հանգույցի, 2 նոր թունելի և 15 նոր կամուրջների կառուցում։ Այս հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2027 թվականը։ Երկրորդ լոտը 7.2 կմ երկարությամբ Քաջարանի նոր թունելն ու դրան հարող 4 կմ ճանապարհն է։ Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ինչը զգալիորեն կբարելավի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև թույլ կտա խուսափել անցանելիության ապահովման հետ կապված առկա դժվարություններից։
«Ադրյունքում այժմ օգտագործվող ոլորաններով ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով»,– բացատրել է Բադալյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։