Հայաստանը միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ քաշելու քննարկում կամ որոշում չունի. Կարեն Անդրեասյան

Հայաստանը միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ քաշելու քննարկում կամ որոշում չունի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը։

«Ո՛չ իմ նախորդի, ո՛չ էլ իմ օրոք որևէ հայց հետ չի վերցվել և նման քննարկում չկա։ Եթե նման բան լինի, դուք դրա մասին անպայման տեղյակ կլինեք»,– նշեց Անդրեասյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կա կետ, որով կողմերը պարտավորվում են համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հետ վերցնել միմյանց դեմ հայցերը միջազգային դատական ատյաններից, Անդրեասյանն արձագանքեց. «Ես ուսումնասիրել եմ ամբողջ փաթեթը, չենք ստացել որևէ առաջարկ որևէ հայցից հրաժարվելու մասին»։

Նա վստահեցրեց, որ Հայաստանը շարունակում է միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել իր շահերը և որևէ նախադրյալ չկա դատական գործընթացներից հրաժարվելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։