Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին Թեհրան՝ նրանք բացատրություններ են տվել մեզ։ Այս մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Բնականաբար, այս հարցի մասշտաբները հիմա լիովին պարզ չեն։ Բայց թե ինչ տեսք ունի այն, և ինչ են մեզ ասել հայերը՝ Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին Թեհրան՝ նրանք լիարժեք բացատրություններ տվեցին։
Տեղի ունեցածը և այն, ինչ պետք է տեղի ունենար՝ «տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ», բոլորովին տարբերվում են իրարից։ Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո»,- ասել է Աբբաս Արաղչին։