Հայաստանը կերկարաձգի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը․ Փաշինյան

Հայաստանը որոշել է կրկին երկարաձգել ԱԷԿ շահագործման ժամկետը մինչև 2036թ.։ Այս նախագիծը «Ռոսատոմ» կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների հետ ՀՀ-ի արդյունավետ գործընկերության արդյունքը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Մոսկվայում կայացած Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումում։

Երկրում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստողծվում է ՀԱԷԿ-ում, ավելացրել է Փաշինյանը, նշելով, որ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևոր բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ միասին կընտրի ՀԱԷԿ-ի էներգաբլոկը փոխարինելու օպտիմալ տարբերակը։ Նրա խոսքով՝ նոր էներգետիկ օբյեկտները կարող են դառնալ տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։
ՀՀ վարչապետը իր ելույթում ասել է նաև, որ հաճելի զուգադիպություն է, որ ֆորումը կայանում է ականավոր էներգետիկ մասնագետ և ՀԱԷԿ–ի նախկին գլխավոր ինժեներ Էդուարդ Սահակովի 80-ամյակի տարում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։