Կարեն Վրթանեսյանը գրում է. «Պոլսի «Ակոս» թերթը գրում է, որ Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլը հայտարարել է, թե Հայաստանը կարող է դառնալ Թուրանի համար «ջրի ճամփա»։
Մեջբերում. «Խաղաղության խաչմերուկը Թուրանի ճանապարհին արգելք չէ, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե կա ջրի ճամփան, ապա մենք բոլորս կարող ենք միասին խմել այդ ջուրը, որևէ խոչընդոտ չկա»։
Մինչ Նիկոլը պատրաստվում է խմել պանթուրքիստների ջրերը, Հայաստանում մի քանի տասնյակ ընդդիմադիրների բերման են ենթարկում կամ «հրավիրում» ոստիկանություն, տները խուզարկում։ Կուսակցություններից, «Սրբազան պայքարից», արցախցիներից, «Որդիների կանչը» ՀԿ-ից… »։