Search
Close this search box.

«Հայաստանը հրավիրել է բոլոր գործընկերներին». ինչո՞ւ ՌԴ-ից բարձրաստիճան հյուրեր չկան «Երեւանյան երկխոսությանը»

Please enter a valid URL

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու հրավեր Հայաստանն ուղարկել է բոլոր գործընկերներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու համաժողովին Ռուսաստանից բարձրաստիճան հյուրեր չեն մասնակցում։

«Ճիշտ կլինի, որ այդ հարցն ուղղեք ռուսական կողմին։ Մենք հրավերներ ուղարկել ենք մեր բոլոր գործընկերներին»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ մեկից մերժում չեն ստացել։

ԱԳՆ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև թուրքական կողմին։

Նրա խոսքով՝ այս հարթակում շոշափվում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցեր։ Ինչ վերաբերում է «խաղաղության խաչմերուկ» նախագծին, ապա Կարապետյանը նշեց, որ այն հավակնոտ հայտ է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և Արևելքի ու Արևմուտքի միջև կապի հաստատման համար:

Նշենք, որ Երևանում մեկնարկել է Yerevan Dialogue միջազգային համաժողովը ՝ նոր հարթակ, որը միավորում է քաղաքական գործիչներին, գիտնականներին, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու և լուծումներ գտնելու մեր ժամանակների կարևորագույն խնդիրների ՝ կլիմայի փոփոխությունից և հակամարտություններից մինչև տեխնոլոգիաներ և Առողջապահություն: Դրան մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան