Հայաստանը այն 75 երկրների շարքում է, որոնց քաղաքացիների համար ԱՄՆ-ն կասեցրել է վիզաների տրամադրումը, հայտնում է Fox News-ը
Ավելի վաղ հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին, նշել էր այս միջոցառումից տուժած մի շարք երկրներ՝ Սոմալի, Հայիթի, Ռուսաստան, Իրան և Էրիթրեա։
Պետդեպարտամենտի նախկին հայտարարության մեջ նշված երկրներից բացի՝ Հայաստանի հետ ներառված են նաև հետևյալ երկրները. Աֆղանստան, Ալբանիա, Ալժիր, Անտիգուա և Բարբուդա, Ադրբեջան, Բահամյան կղզիներ, Բանգլադեշ, Բարբադոս, Բելառուս, Բելիզ, Բութան, Բոսնիա, Բրազիլիա, Բիրմա, Գանա, Գամբիա, Գրենադա, Գվատեմալա, Գվինեա, Դոմինիկա, Եգիպտոս, Եթովպիա, Եմեն, Թաիլանդ, Թունիս, Իրաք, Լաոս, Լիբանան, Լիբերիա, Լիբիա, Կամբոջա, Կամերուն, Կաբո Վերդե, Կոլումբիա, Կոտ դ’Իվուար, Կուբա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կոնգոյի Հանրապետություն, Կոսովո, Հարավային Սուդան, Հորդանան, Ղազախստան, Ղրղզստան, Ճամայկա, Մակեդոնիա, Մարոկկո, Մոլդովա, Մոնղոլիա, Նեպալ, Նիկարագուա, Նիգերիա, Չեռնոգորիա, Պակիստան, Ռուանդա, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լյուսիա, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Սենեգալ, Սիեռա Լեոնե, Սիրիա, Վրաստան, Տանզանիա, Տոգո, Ուգանդա, Ուրուգվայ, Ուզբեկստան, Քուվեյթ և Ֆիջի։
Վիզաների կասեցումը կսկսվի հունվարի 21-ից։ Այն չի տարածվի զբոսաշրջային, գործնական կամ ոչ ներգաղթային վիզաների դիմումների վրա։




