Search
Close this search box.

«Հայաստանը հայտնվել է Արևմուտքի ծուղակում»․ ՌԴ ԱԳՆ

Երևանին ձեռնտու է ԵԱՏՄ-ին մասնակցությունը, Մոսկվան հույս ունի, որ Երևանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով, որոնք «պայծառ ապագա» են խոստանում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:

«ԵԱՏՄ շրջանակում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Միությունը ձեռնտու է Երևանին, շատ առումով միության շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում»,- ասել է Աղասանդյանը։

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման Երևանի որդեգրած կուրսը՝ դիվանագետը հայտարարել է, որ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի ծուղակում։

«Մեր գործընկերներն ակնհայտորեն ընկել են արևմտամետների ծուղակը, որոնք խոստանում են ներդրումներ, տեխնոլոգիաներ և պայծառ ապագա։ Նման մոտեցումն արդեն բազմիցս կիրառվել է նրանց կողմից հետխորհրդային տարածքում։ Իսկ թե որն էր դրա արդյունքը, բոլորս շատ լավ գիտենք և տեսել ենք»,- նշել է նա։