Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ արտաքին միջամտությունը կանխելու համար օգնություն ստանալու նպատակով․ Կայա Կալաս

ԵՄ արտաքին գործերի նախարարները այսօրվա հանդիպմանը կքննարկեն Հայաստանի հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։

«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար», — նշել է Կալասը։

Կայա Կալասը նախկինում հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվացրել է իր ապատեղեկատվական արշավը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։