Իրանի նկատմամբ իրականացվող ագրեսիան վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը։ Եթե այդ գործողությունները շարունակվեն, ապա տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվեն ոչ բարենպաստ պայմաններ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Նրանք, ովքեր իրականացրին այս գործողությունները, ամենաանպատասխանատու կերպով վտանգեցին թե՛ տարածաշրջանի, թե՛ միջազգային խաղաղությունն ու կայունությունը։ Մեր բարեկամ ու հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, և Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեզ համար կարմիր գիծ է։
Մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի այս գործողությունների հետևանքով»,-ասաց դեսպանը։
Նա ընդգծեց՝ միջազգային արձագանքը տեղին ու ստացված չէր այն ագրեսիայի նկատմամբ, որն իրականացվում է Իրանում։
«Այդ երկրներից շատերը, որոնք խոսում են օրենքի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերից, այս հարձակման դեպքում լիարժեք լռություն պահպանեցին»։
Ինչ վերաբերում է Հայաստանից հնչող գնահատականներին, դեսպանն ափսոսանք հայտնեց «մի խումբ վերլուծաբանների կողմից ոչ տրամաբանական խոսքերի վերաբերյալ, ովքեր շարունակում են արևմտյան տեսլականը Հայաստանում»։





