Հայաստանում ընտրությունների շուրջ լարվածությունը չպետք է վնասի Ռուսաստանի հետ հարաբերություններին. Պուտին

Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում նախընտրական քարոզարշավի ընթացքումՀայաստանում ներքաղաքական գործընթացներին, սակայն հույս ունի, որ դրանք չեն խանգարի երկու երկրների միջև հարաբերություններին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են,- նշել է նախագահը։
Գլխավորն այն է, որ այս ներքաղաքական գործընթացները, որոնք միշտ սրվում են ցանկացած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ոչ մի կերպ չվնասեն մեր հարաբերություններին: Վստահ եմ, որ Հայաստանում նույնն է տեղի ունենում, ինչ Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում: Այդ լարվածությունը ոչ մի կերպ չի վնասում մեր հարաբերություններին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։