Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Սոլովյովի արած հայտարարությունների մասին

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը ՀՀ արտաքին գործերի նախարարություն և նշել, որ նրանք կփոխանցեն հայկական կողմի մտահոգությունները «Սոլովյով ուղիղ եթերում» հաղորդման ժամանակ նրա արած հայտարարությունների վերաբերյալ։

Երևանում Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ՌԴ դեսպանն իսկապես կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի արած հայտարարությունների վերաբերյալ։

«Այո, իսկապես, մենք հաստատում ենք։ Դեսպանը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Նրան բողոքի նոտա է ներկայացվել։ Հայկական կողմի մտահոգությունները Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ կփոխանցվեն ՌԴ արտաքին գործերի նախարարություն», — գործակալությանը հայտնել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։