Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ճամբարակ քաղաքում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Պայթյունի ու դրա հետևանքով առաջացած փլուզման պատճառով զոհվել է 5 մարդ, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։