«Հայաստանում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ, պետք է արմատախիլ անել»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ, պետք է արմատախիլ անել, պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռարկել քրեական մշակույթն արմատախիլ անելու համար»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը, թե երկրում քրեական բարքերի առատությունը խնդիր է ամբողջ հասարակության համար։

«Դա գալիս է նրանից, որ երբ որ տղա երեխայի լեզուն բացվում է, Հայաստանում՝ շատ տեղերում նույնիսկ երբեմն «մամա»-«պապա»-ից առաջ հայհոյանք են սովորեցնում, ու հետո ազգուտակով գալիս, ծափ տալիս։ Բա ի՞նչ է լինելու դրա վերջը․ իհարկե այդպես է լինելու»,- հավելեց Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։